No content on this channel :c try Try Looking at shorts maybe lol :p
2001 թվականի դեկտեմբերի 17-ին Հրանտ Մովսիսյանի առաջարկությամբ ստեղծվեց «Բաց դռների օր» ծրագիրը: Դավիթ Վարդանյանը և տեսախցիկը այցելում էին պատահական երևանցիների բննակարաններ:
Հայկական հեռուստատեսությունում նախադեպը չունեցող ծրագիր, որի ընթացքում հեռուստաեթերում բացահայտվում էին սովորական քաղաքացիների տները: Յուրաքանչյուր կիրակի օր Դավիթը այցելում էր մինչև 10 բնակարան և ծանոթանում քաղաքացիների տան անդամների հետ, նիստուկացին, խնդիրներին: Սակայն այդ ամենը շատ դժվար էր իրականացնել միայնակ և օգնության եկավ հաղորդավար Ստեփան Ղամբարյանը:
Երկու ամիս անց՝ 2002 թվականի մարտի 1-ին, Ստեփան Ղամբարյանին եկավ փոխարինելու Սուրեն Շահվերդյանը: Հաղորդումը վերանվանվեց «Նրանք մեզ չէին սպասում», իսկ հետագայում` «Չէին սպասում»:
2010 թվականի հունվար ամսին, երբ «Չէին սպասում» հաղորդումը հյուրընկալվել էր Էդգար Ռոստոմյանին, Սուրեն Շանհվերդյանի մոտ միտք առաջացավ ստեղծել նոր հաղորդում «Քաղցած սպասում են» խորագրով: Կարելի է ասել, «Քաղցած սպասում են»-ը դարձավ «Չէին սպասում» հաղորդման տրամաբանական շարունակությունը: