Channel Avatar

Ruzanna / God is Love @UCeyYWrsxVRDn-nFStibNKvA@youtube.com

5.1K subscribers - no pronouns :c

Տարածեք ձեր էջերում։ Ժամանակը ճիշտ օգտագործեք։ Ուղարկեք ձեր


Welcoem to posts!!

in the future - u will be able to do some more stuff here,,,!! like pat catgirl- i mean um yeah... for now u can only see others's posts :c

Ruzanna / God is Love
Posted 3 hours ago

Ապաշխարության կարևորությունը

Ի՞նչ հիմքով է մեր կյանքում կատարվում բժշկություն և ազատագրում: Ինչպե՞ս է պատահում, որ մարդն իր մեղավոր ընթացքից հետքայլ է անում դեպի Տերը։ Այդ հրաշալի ընթացքն Աստվածաշունչն անվանում է ապաշխարություն, որի միջոցով քանդվում են մեղքի կապանքներն ու շղթաները։ Ապաշխարությունն Աստծուն մոտենալու միակ միջոցն է: Դա մի գործընթաց է, որ հանուն Աստծու սիրո, պայքարի մեջ ես մտնում քո մարմնավոր ցանկությունների և մեղավոր էության դեմ: Աստծու սերն այնքա՜ն զարմանահրաշ է ու գերող, Նրա ներկայությունը և հպումն այնքա՜ն երանելի ու ցանկալի են, որ պատրաստ ես հրաժարվել մեղավոր ընթացքից և սովորություններից, որքան էլ դրանք հաճելի լինեն քեզ։

«Այդ ժամանակից Հիսուսն սկսեց քարոզել ու ասել. «Ապաշխարե՛ք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը»»։

Մատթեոս 4։17

Սիրելի՛ ընթերցող, երբ մարդը լցվում է Երկնքի արքայությունով, նա ազատագրվում է մեղքի կապանքներից և գերությունից։ Երկնքի արքայությունը լուսավորում է մարդու միտքն ու հոգին: Այն մարդուն տալիս է մեղքին հաղթելու վստահություն, զորություն և համոզմունք, որովհետև բացվում է մարդու հոգևոր տեսողությունը և նրան տրվում է զանազանելու ունակությունը։ Այն Տեր Հիսուսի ներկայությունն է բերում մարդու կյանքում, և դա տեղի է ունենում ապաշխարության և դարձի գալու միջոցով։ Մեղքը պարտվում է, երբ հանդիպում է համառ դիմադրության: Իսկ եթե սիրում ենք մեղքը և շարունակում ենք գործել այն, տրտմեցնում ենք Սուրբ Հոգուն։ Համառ դիմադրություն ցուցաբերում ենք այն ժամանակ, երբ զինվում ենք Աստծու Խոսքի գիտությամբ և իմաստությամբ: Դրանցով ընթացող մարդն է ապաշխարում, և բժշկություն ու ազատագրում ունենում։

«Բժշկություն և ազատագրություն՝ հոգու, շնչի և մարմնի» վերնագիրը կրող պատգամը կարող եք դիտել այս հղումով՝ youtube.com/live/DyZBkBUt88Y?si=DfNjekA_gzW3zmdL

Աստվածաշունչ/Bible
ֆեյսբուքյան էջից

5 - 0

Ruzanna / God is Love
Posted 5 hours ago

Խոսի՛ր․․․ և այլևս մի՛ թաքցրու

Որտե՞ղ ես ապրում։ Մե՞ծ, թե՞ փոքր քաղաքում։ Իսկ գուցե քաղաքամերձ գյուղերից մեկում կամ հեռավոր ու կտրված մի գյուղո՞ւմ։ Ուրբաթ օրերին իմ YouTube-յան ալիքով «Պատասխաններ» ծառայության ուղիղ եթերի ժամանակ ես պատասխանում եմ նախօրոք գրված հարցերին, և ինձ միշտ հետաքրքիր է, թե մարդիկ որտեղից են մեզ միանում։ Ես միշտ խնդրում եմ նրանց, որ մեկնաբանություններում գրեն իրենց երկրի, քաղաքի կամ գյուղի անվանումը։

Սիրելի՛ բարեկամ, անկախ նրանից, թե որտեղ ես ապրում, դու պետք է հստակ ու ամուր համոզում ունենաս, որ Աստված մեծագույն փափագով սիրում է քո շրջապատում ապրող յուրաքանչյուր մարդու: Եվ Տերն ակնկալում է, որ դու այդ մարդկանց համար դառնաս Իր զոհաբեր ու անսահման խորը սիրո վկան:

Հավատում եմ, որ ինչպես Աստված հորդորում էր Պողոս առաքյալին, այնպես էլ այսօր քեզ է ուղղում Իր այս խոսքերը, որոնք գրված են Գործք Առաքելոց 18.9-10 հատվածում. «Եվ Տերը մի գիշեր Պողոսին տեսիլքի մեջ ասաց. «Մի՛ վախեցիր, այլ խոսի՛ր և մի՛ լռիր, որովհետև Ես քեզ հետ եմ. և ոչ ոք քեզ վրա չի հարձակվի՝ քեզ վնասելու, որովհետև այս քաղաքում Ես բազում ժողովուրդ ունեմ»։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ , այնտեղ, որտեղ դու ապրում ես, շատերը կան, որ Տիրոջ ժողովուրդը պիտի դառնան, և շատերը սպասում են Նրա մասին լսելուն ու Նրա հետ հանդիպելուն: Այսօր իմ ամբողջ սրտով հորդորում եմ քեզ, որ չվախենա՛ս, չթաքնվե՛ս ու չլռե՛ս։ Քո վկայությունը՝ այն, ինչը Տերը արել է քո կյանքում, թանկ է ու անգին։ Քո վկայությունը մարդկանց մեջ հավատք առաջացնելու զորություն և ներուժ է պարունակում։

Անգամ եթե մարդիկ ցույց տան, թե չեն հավատում քեզ ու մերժում են քո հավատքը, չընկճվես ու չհուսահատվես։ Քո անկեղծ ու համոզիչ վկայությունը, որը սիրուց դրդված ու խոնարհությամբ կփոխանցես լսողներին, հավատքի սերմեր է ցանելու նրանց սրտերում։ Եվ եթե նաև աղոթես այդ մարդկանց համար, ապա, հավատում եմ, որ մի օր տեսնելու ես քո ցանած սերմերի աճն ու դրանց պտուղները։

Սիրի՛ր մարդկանց։ Ժպտա՜ նրանց։ Նրանց հետ կիսվի՛ր նաև «Քո հրաշքն՝ ամեն օր» անվանումը կրող այս ուղերձներով: Պատմի՛ր նրանց, թե ինչպես է Աստված քեզ համար դարձել օգնություն և մխիթարություն, կյանքի իմաստ և քաղցրություն։

Վկայի՛ր քո կյանքի բժշկության ու ազատագրության մասին։ Վկայի՛ր քո բնավորության փոփոխության մասին։ Վկայի՛ր, որ Տերը ազատել է քեզ քո վախերից ու անհանգստություններից։ Վկայի՛ր, որ անգամ երբ ոչինչ չէր փոխվում քո կյանքում, Նրա շնորհքը քեզ ուժ էր տալիս դիմակայելու, մաքառելու և առաջ ընթանալու համար։ Մի՛ վախեցիր։ Աստված բազում ժողովուրդ ունի քո քաղաքում կամ գյուղում, որոնք սպասում են քո փոխանցած վկայությանը, որպեսզի հավատան ու նվիրվեն Տիրոջը։

Աստված ուզում է հիշեցնել քեզ, որ դու ոչնչից չպե՛տք է վախենաս․ «Տերն ինձ հետ է. ես չեմ վախենում. մարդն ինձ ի՞նչ է անելու» (Սաղմոս 118․6):

Հրավիրում եմ քեզ աղոթելու ինձ հետ միասին այս աղոթքով․ «Տե՛ր, շնորհակալ եմ այս քաջալերական ուղերձի համար, որը խիզախություն է բորբոքում իմ մեջ, որպեսզի վկայեմ մարդկանց իմ կյանքում Քո արած բարիքների ու Քեզնից ընդունած ողորմությունների մասին: Խնդրում եմ՝ դի՛ր իմ մեջ այն համարձակությունը, որը բնորոշ էր առաքյալներին՝ Քո նվիրյալ ու հավատարիմ աշակերտներին: Ես ուզում եմ իմ վկայություններով Քեզ, Քո բնույթն ու բարությունը հայտնել իմ շրջապատի մարդկանց և տեսնել նրանց ապաշխարությունն ու փրկությունը: Աղոթում և խնդրում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»:

Հեզությամբ ու խոնարհությամբ պատրաստ եղի՛ր խոսելու Տեր Հիսուսի անունով այսօր և քո կյանքի ամեն մի օրվա ընթացքում։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Արման Մանուկյան
#ՔոՀրաշքնԱմենՕր
#ԱրմանՄանուկյան

2 - 1

Ruzanna / God is Love
Posted 1 day ago

Անարժանաբար մի՛ վերաբերվիր Աստծու զոհաբերությանը

Երբեմն մարդը սխալներ և մեղքեր է թույլ տալիս՝ կարծելով, որ Աստված չի նկատում դրանք։ Արդյո՞ք կարող ենք Աստծու աչքից աննկատ որևէ բան գործել կամ ինչ-որ բան թաքցնել Նրա տեսադաշտից։ Իհա՛րկե ոչ: Աստված, որ տեսնում և քննում է մեր սրտի խորհուրդները, ինչպե՞ս կարող է չտեսնել մեր գործած մեղքերն ու հանցանքները։ Աստծու զգուշացումներն ու սթափեցնող կոչերը գալիս են հենց այսպիսի մարդկանց (ինչպես նաև հավատացյալների) կյանք։ Կարո՞ղ է Տերը հանդուրժել այն մարդուն, ով անարժանաբար է մոտենում Իր զոհին և Իր թափած արյանը։ Քրիստոս, լինելով անմեղ, իր վրա վերցրեց ողջ մարդկության մեղքը և պատարագվեց խաչի վրա։ Նրա զոհին անարժանաբար մոտեցողին ու այն անարգողին կպատժի և կարհամարհի Աստված` նրա կյանքում բերելով հիվանդություններ, տառապանք և մահ։

«Որովհետև անարժանորեն ուտողն ու խմողն ինքն իր դատապարտությունն է ուտում և խմում, քանի որ չի զանազանում Տիրոջ մարմինը»։

Ա Կորնթացիներին 11։29

Սիրելի՛ ընթերցող, ամեն բարի գործի հանդեպ մարդու վերաբերմունքը պետք է լինի բարի ու դրական։ Եթե մարդկանց հետ հարաբերություններում ենք շնորհակալ և երախտապարտ նրանց կատարած բարի գործերի համար, ապա որքա՜ն առավել պետք է լինի մեր շնորհակալությունն ու երախտագիտությունն Աստծու հանդեպ՝ Իր պարգևած փրկության համար։ Քրիստոսի զոհին անարժանաբար մոտեցողը կդատապարտվի հավիտենական կործանման, իսկ Աստծու երկյուղով և հավատքով լցված մարդը կժառանգի հավիտենական կյանքը։

Նրա մարմինը մեզ տրվեց որպես ճշմարիտ կերակուր, և Նրա արյունը՝ որպես կենարար ըմպելիք։

Արդ, քո կյանքի ամեն իրավիճակում հաստատուն պահի՛ր և մի՛ անարգիր Նրա զոհը․ հավատարիմը ողորմության կարժանանա, իսկ անարգողն ու անարժանաբար մոտեցողը՝ կանարգվի և կպատժվի արդար Դատավորի կողմից։

«Բժշկություն և ազատագրություն՝ հոգու, շնչի և մարմնի» վերնագիրը կրող պատգամը կարող եք դիտել այս հղումով՝ youtube.com/live/DyZBkBUt88Y?si=DfNjekA_gzW3zmdL

Աստվածաշունչ/ Bible
ֆեյսբուքյան էջից

4 - 0

Ruzanna / God is Love
Posted 1 day ago

Ինչպե՞ս կարող ես մաքուր խիղճ ունենալ
«Դրա համար ինքս միշտ ջանք եմ թափում, որ Աստծու և մարդկանց առաջ մաքուր խիղճ ունենամ։
bible.com/bible/2329/act.24.16.ՆՎԱԱ»
Գործք Առաքելոց 24:16 ՆՎԱԱ

Մենք՝ հավատացյալներս, պետք է ամեն օր ու ամեն ժամ ապրենք՝ գիտակցելով, որ շուտով կանգնելու ենք երկնքի ու երկրի Արարչի՝ արդար ու անաչառ Դատավորի առջև, և դատվելու ենք ըստ մեր գործած գործերի: Անկասկած, լինե­լու է հարություն՝ արդարների և մեղավորների հարություն: Ամեն մարդ հաշիվ է տալու իր ապրած կյանքի ու գործած գործերի համար: Եվ, ինչպես Պողոս առաքյալը, այնպես էլ ամեն հավատացյալ քրիստոնյա, պետք է ջանք անի, որ մա­քուր խղճմտանք ունենա թե՛ Աստծո, և թե՛ մարդկանց առջև: Անցյալի սխալների ծանր բեռը Տերը ամբողջովին վերցնում է, եթե մարդը զղջել ու ապաշխարել է իր գործած սխալների ու չարիքների համար: Սակայն մեր ներկան, մեր գործերը, մեր խոսքերն ու մեր ծրագրերը պետք է ամբողջովին փառա­վորեն մեր սքանչելի Տիրոջը: Տիրոջ առաջ ուղիղ կյանք ապ­րելու լավագույն ցուցիչներից մեկը մեր մաքուր խիղճն է:

Տեր Հիսուսի անունով ապաշխարության հոգի ու մաքուր խիղճ եմ խնդրում այս գրառումը ընթերցողների ու տարածողների կյանքում:
Եղեք օրհնված:
Արման Մանուկյան

Սիրով Ձեզ հետ կիսվում եմ «Ի՞նչ է խիղճը և ինչպես է այն գործում հավատքի կյանքում» վերնագիրը կրող այս պատգամով՝
https://youtu.be/iwed0hbwvp8

Եթե ունեք աղոթքի ու բժշկության կարիք, գրեք մեր էջին անձնական նամակով։ Մենք սիրով կաղոթենք Ձեզ համար։

<<Աստված բժշկում է նաեւ այսօ’ր>>
ֆեյսբուքյան էջից

8 - 1

Ruzanna / God is Love
Posted 1 day ago

Մի քիչ մեղրը շատ օգտակար կլիներ․․․

Մեր նախորդ ուղերձի մեջ մենք տեսանք, որ Տերը ցանկանում է քեզ դարձնել օրհնության գործիք մյուսների համար։ Այո՛, օգնելը և մարդկանց բեռները թեթևացնելուն միտված գործողությունները կարևոր են։ Սակայն պակաս կարևոր չեն նաև մեր խոսքերը...

Սիրելի՛ բարեկամ, գիտե՞ս արդյոք, թե ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ քո խոսքերը մյուսների վրա։ Ինչպիսի՞ն են քո շուրթերից դուրս եկած խոսքերը։ Արդյոք դրանք բժշկում ու քաջալերո՞ւմ են մարդկանց, թե՞ ծակում ու ցավեցնում։ Դրանք դրական ու հուսադրո՞ղ են, թե՞ բացասական ու վիրավորական։ Աստվածաշունչը Առակաց 16.24 խոսքում մեզ հիշեցնում է, որ մենք կարող ենք մարդկանց համար մեր խոսքերը մեծ օրհնություն դարձնել. «Վայելուչ խոսքը մեղրախորիսխ է, քաղցր է հոգուն և բժշկություն՝ ոսկորներին» (Առակաց 16.24):

Ի՞նչ իմաստություն է այստեղ մեզ փոխանցում Աստծու Խոսքը։ Բարի ու սիրառատ խոսքերը բժշկարար ու ամոքիչ ազդեցություն են ունենում մարդու թե՛ հոգու, և թե՛ մարմնի վրա։

Նույն Առակաց գրքում ևս մեկ ճշմարտության ենք հանդիպում մեր շուրթերից դուրս եկող խոսքերի մասին։ Իրականում, ստորև բերված հատվածն ասում է, որ բարի խոսքերը կենարար ուժ են փոխանցում այն մարդկանց, որոնք ընդունում են դրանք․ «Մահն ու կյանքը լեզվի ձեռքին են, և նրան սիրողները կուտեն նրա պտուղը» (Առակներ 18․21):

Աստված յուրաքանչյուր մարդու օժտել է խոսքի զորավոր գործիքով, որը մարդը կարող է օգտագործել կա՛մ որպես բժշկության միջոց` մարդկանց բարիքի համար, կա՛մ որպես զենք՝ մարդկանց չարիք անելու նպատակով։ Նախքան խոսելը, յուրաքանչյուր քրիստոնյա պետք է իրեն տա այս պարզ հարցը՝ այն խոսքերը, որ պատրաստվում եմ արտաբերել, օրհնություն և բժշկությո՞ւն են բերելու լսողներին, թե՞ նրանց ցավ ու վերքեր են պատճառելու։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ , այսօր որոշում կայացրո՛ւ, որ քո կյանքում իրականություն ես դարձնելու Եփեսացիս 4․29 խոսքում մեզ տրված պատվիրանը․ «Ձեր բերանից թող ոչ մի վատ խոսք դուրս չգա, միայն այն, որ բարի է, հավատի շինության համար պիտանի, որպեսզի շնորհ տա լսողներին»։

Սա խորհուրդ չէ՛։ Ո՛չ էլ առաջարկ․․․ Եվ ո՛չ էլ Աստված պայման է դնում ու ասում, թե բարկացած ժամանակ բացառություններ կարող են լինել այս պատվիրանից։ Շատերը կարծում են, թե իրենց շութերից դուրս եկող վատ խոսքերի համար մեղավորն իրենք չեն, այլ այն մարդիկ, որոնք իրենց ստիպում են նման խոսքեր արտաբերել։ Ավելի մեծ մոլորություն հնարավոր չէ պատկերացնել։ Դա նույնն է, որ չգողանալու պատվիրանը խախտողը մեղադրի իր դուռը չփակած հարևանին, կամ չսպանելու պատվիրանը խախտողը՝ այն երեխային, որի ծնվելուն ոչ ոք չէր սպասում։

Մենք պետք է Աստծու Խոսքի այս պահանջն ընդունենք որպես պատվիրան, և այդ պատվիրանին հնազանդ լինելու մեր ջանքով ու վերաբերմունքով ցույց տանք մեր սերը Տեր Աստծու հանդեպ։

Իսկ ինչո՞ւ չկարևորենք այս պատվիրանը, երբ մեր բառերը կարող են՝

- Լուսավորել ինչ-որ մեկի օրը,
- Խրախուսել ինչ-որ մեկին, ով ընկճված է և ուժասպառ,
- Քաջալերել ինչ-որ մեկին, ով չունի վստահություն և հիասթափված է,
- Բժշկել ինչ-որ մեկին, ում կյանքը խոցոտվել է մարդկանց սխալ
վերաբերմունքի պատճառով և լի է հոգևոր վերքերով։

Բաց մի՛ թող քո խոսքերով շրջապատիդ մարդկանց համար օրհնություն դառնալու այս հնարավորությունը։ Տարածի՛ր քո շուրջ մեղրի պես քաղցր ու անուշահամ խոսքեր: Ո՛չ թե կեղծված մեղրի նման շաքարակալած խոսքեր, այլ ազնիվ մեղրի բժշկարար ներգործություն ունեցող անկեղծ խոսքեր: Եվ եթե հնազանդվես Տեր Աստծու այս պատվիրանին, ապա ո՛չ միայն օրհնություն կդառնաս քեզ շրջապատող մարդկանց համար, այլև ինքդ քեզ շատ ավելի թեթև ու երջանիկ կզգաս:

Այսօր հորդորում եմ քեզ սեր, բարություն և առատաձեռնություն դրսևորել քո շրջապատի մարդկանց հանդեպ քո շուրթերից դուրս եկած պարզ, քաղցր և բարի խոսքերի շնորհիվ:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Արման Մանուկյան
#ՔոՀրաշքնԱմենՕր
#ԱրմանՄանուկյան

9 - 1

Ruzanna / God is Love
Posted 1 day ago

Մաքուրը եւ անմաքուրը

«Եվ ամբողջ ժողովրդին դարձյալ իր մոտ կանչելով՝ ասաց. «Բոլորդ ի՛նձ լսեք ու հասկացե՛ք. դրսից մարդու մեջ մտնող ոչ մի բան չի կարող նրան պղծել, այլ նրանից դուրս եկող բաներն են, որ պղծում են մարդուն։ Ով լսելու ականջ ունի, թող լսի»։ Երբ Հիսուսը ժողովրդից հեռացավ ու տուն մտավ, նրա աշակերտներն այն առակի մասին հարցրին նրան։ Եվ նա ասաց նրանց. «Դուք է՞լ այդքան անմիտ եք, չգիտե՞ք, որ այն ամենը, ինչ դրսից է մարդու մեջ մտնում, չի կարող նրան պղծել, որովհետև նրա սրտի մեջ չի մտնում, այլ որովայնի, և դուրս է գնում արտաքնոց՝ ամբողջ կերածը մաքրելով»։ Նա նաև ասաց. «Այն, ինչ դուրս է գալիս մարդու միջից, դա է պղծում մարդուն։ Որովհետև մարդկանց սրտի միջից դուրս են գալիս չար մտքեր, պոռնկություն, գողություններ, սպանություններ, շնություններ, ագահություն, չարություններ, նենգություն, գիջություն, նախանձ, հայհոյություն, ամբարտավանություն, անզգամություն։ Այս բոլոր չարիքները ներսից են դուրս գալիս ու պղծում մարդուն»։»
‭‭Մարկոս‬ ‭7‬:‭14‬-‭23

«Սակայն այն, ինչ բերանից է ելնում, սրտից է գալիս, և դա՛ է մարդուն պղծում։»
‭‭Մատթեոս‬ ‭15‬:‭18‬

«Մահն ու կյանքը լեզվի ձեռքին են, և նրան սիրողները կուտեն նրա պտուղը։»
‭‭ԱՌԱԿՆԵՐ‬ ‭18‬:‭21‬

Օրհնեցե’ք եւ մի’ անիծեք։
Ինչ ցանեք, էն էլ հնձելու եք։

«Օրհներգի՜ր Տիրոջը, ո՛վ անձ իմ, և ամեն ինչ, որ իմ ներսում է, թող օրհներգի նրա սուրբ անունը։»
‭‭ՍԱՂՄՈՍՆԵՐ‬ ‭103‬:‭1‬
(իմ սիրտը, հոգիս, միտքս, բերանս , շուրթերս, ամեն ինչ, որ իմ ներսում է , թող օրհնի 🙏🙏🙏)

Ամեն բան ՆՐԱՆԻՑ , ՆՐԱՆՈՎ եւ ՆՐԱ համար է , սիրելիներ։ Թե’ ձեր խաղաղությունը, թե ձեր ընտանիքների եւ , թե’ երկրի խաղաղությունը՝ ՏԻՐՈՋՈՎ է ։ Ամեն

«Այսօր երկինքն ու երկիրը վկա եմ կանչում ձեր դեմ. ձեր առջև դրեցի կյանքն ու մահը, օրհնությունն ու անեծքը։ Ուրեմն ընտրի՛ր կյանքը, որպեսզի ապրես դու և քո սերունդը,»
‭‭Բ ՕՐԵՆՔ‬ ‭30‬:‭19‬

9 - 1

Ruzanna / God is Love
Posted 1 day ago

Չմոռանա՛նք Տիրոջ կատարած հզոր գործերը
«Որ նրանք իրենց հույսը դնեն Աստծու վրա և չմոռանան Աստծու գործերը և պահեն նրա պատվիրանները։
bible.com/bible/2329/psa.78.7.ՆՎԱԱ»
ՍԱՂՄՈՍՆԵՐ 78:7 ՆՎԱԱ

Տեր Աստված պատվիրել է Իրեն հավատացող յուրա­քանչյուր մարդու հատուկ ուշադրությամբ և մանրակրկտորեն պատմել Աստծո գործերը հաջորդ սերնդին, որպեսզի մեր երեխաները իրենց հույսը չդնեն մեր օրերի սկզբունքների վրա, այլ՝ Աստծո, որ չմոռանան Տեր Աստծո զորավոր գործե­րը և պահեն Նրա պատվիրանները: Մեր երեխաները նայում են մեզ: Մեր երեխաները տեսնում են մեր ապրած հավատքի կյանքը: Նրանք կա՛մ տեսնում են մեր ուղիղ լինելը, նվիրումն ու սրբությունը, կա՛մ տեսնում են իրենք իրենց հավատաց­յալներ կոչող մարդկանց, որոնք ապրում են երկու, իրարից բացարձակապես տարբեր կյանքեր: Առաջինը ամրացնում է նրանց հավատքը, երկրորդը՝ նրանց դարձնում անհավատ­ներ: Այսօր մեր ապրած հավատքի կյանքից է կախված նաեւ հավատքի սերնդի շարունակությունը:

Տեր Հիսուսի անունով Ավետարան խոսող շուրթեր և Ավետարան արտացոլող գործեր եմ խնդրում այս գրառումը ընթերցողների ու տարածողների կյանքում: Եղեք օրհնված:
Արման Մանուկյան

Սիրով Ձեզ հետ կիսվում եմ «Տե՛ր սովորեցրու մեզ ապրել. աշակերտություն և հավատք» վերնագիրը կրող այս պատգամով՝
https://youtu.be/bRM-whfb6Xo

Եթե ունեք աղոթքի ու բժշկության կարիք, գրեք մեր էջին անձնական նամակով։ Մենք սիրով կաղոթենք Ձեզ համար։

<<Աստված բժշկում է նաեւ այսօ’ր >>
ֆեյսբուքյան էջից

9 - 2

Ruzanna / God is Love
Posted 1 day ago

Աստծու ողորմածության շնորհիվ...

Ու՞մ շնորհով և ողորմածությամբ է մարդը բժշկություն և ազատագրում գտնում մեղքի և մահվան ճանապարհներից: Իհարկե՝ Աստծու: Ո՞վ մեզ հայտնեց Բարի Լուրը և մեր փոխարեն ո՞վ վճարեց բժշկության ու ազատագրման գինը: Իհարկե՝ Քրիստոսը։ Այս աշխարհում չկա մեկը, ով չունենա բժշկության և ազատագրման կարիք։ Ինչպես Խոսքն է ասում՝ արդար մարդ գոյություն չունի, և բոլորն ունեն մեղավոր բնույթ։ Հետևաբար, յուրաքանչյուր ոք ունի մեղքերից և կախվածություններից բժշկվելու և ազատագրվելու կարիք։ Խավարից դուրս գալու համար մեզ լույս է հարկավոր, որ կբժշկի, կազատագրի ու մեր վրայից կթոթափի մեղքի և անօրենության կործանարար լուծը։

«Շնորհիվ մեր Աստծու գթառատ ողորմածության՝
ծագող արեգակը կայցելի մեզ բարձունքից՝
խավարում և մահվան ստվերում
նստողներին լույս տալու
և մեր ոտքերը
դեպի խաղաղության ճանապարհն ուղղելու»։

Ղուկաս 1։78-79

Սիրելի՛ ընթերցող, մեր կյանքում խավարի գործերը քանդողը հայտնվում է երկնքից` շնորհի Գահից։ Մենք խավարից ազատագրվում ենք Աստծու ողորմածության և գթառատության շնորհիվ, եթե իսկապես խավարից դուրս գալու փափագն ու ձգտումն ունենք։

Լուսավորվել նշանակում է Քրիստոսինը դառնալ, լցվել Նրա Խոսքով և ներկայությունով, փոխել այն բոլոր սկզբունքներն ու սովորությունները, մտքերն ու ցանկությունները, որ հակառակ են Նրա կամքին և պատվիրաններին։

Թո՛ղ քո կյանքն էլ ճշմարիտ Լույսով լուսավորվի այնպես, ինչպես Տիրոջ կամքն է ու փափագը, որպեսզի քո կյանքում ևս ազատագրություն լինի խավարի գործերից և կապանքներից։

«Բժշկություն և ազատագրություն՝ հոգու, շնչի և մարմնի» վերնագիրը կրող պատգամը կարող եք դիտել այս հղումով՝ youtube.com/live/DyZBkBUt88Y?si=DfNjekA_gzW3zmdL

Աստվածաշունչ /Bible
ֆեյսբուքյան էջից

10 - 0

Ruzanna / God is Love
Posted 2 days ago

Ո՞ւմ ես պատրաստվում օրհնել այսօր

Որոշակի ժամանակ առաջ մեր տանը հավաքվել էինք ընկերներով ու բարեկամներով և զրույցներից մեկի ժամանակ հիշեցինք հին ժամանակների ֆիլմերը։ Մարդիկ այնքա՜ն էին դիտել և այնքա՜ն էին սիրում դրանք, որ գիտեին գրեթե ամեն նախադասությունը, սրամտությունն ու թևավոր խոսքը։ Նրանք սիրում էին այդ ֆիլմերը և առօրյա կյանքում մեջբերումներ էին անում դրանցից։

Սիրելի՛ բարեկամ, իսկ մենք՝ քրիստոնյաներս, արդյոք հիշո՞ւմ ենք Տեր Հիսուսի խոսքերը, որոնք գրված են Աստվածաշնչում։ Արդյոք մեջբերո՞ւմ ենք դրանք մեր առօրյա զրույցներում և միմյանց օրհնում ու քաջալերում, խրախուսում ու մխիթարում Նրա խոսքերով։

Այսօր ուզում եմ քեզ հետ կիսվել մեր Տիրոջ մի կարևորագույն խոսքով․ «Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք Իմ աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք» (Հովհաննես 13․35):

Այսօր քրիստոնյաների մեջ տարածված է միմյանց աղանդավոր ու շեղված կոչելը։ Այս եկեղեցին մյուսին աղանդավոր է ասում, այն մյուսը սրան՝ շեղված, ու այդպես շարունակ։ Եվ թվում է՝ ով ավելի բարձր բղավի ու ավելի ազդեցիկ խոսի, նա է ճիշտը, իսկ մյուսները՝ սխալ։ Իսկ կարո՞ղ ենք մի պահ լռել ու լսել Տեր Հիսուս Քրիստոսի բնորոշումը, թե ովքե՛ր են Իր ճշմարիտ աշակերտները և ովքեր՝ կեղծ։ Ես ուզում եմ, որ ևս մեկ անգամ միասին ընթերցե՛նք ճշմարիտ եկեղեցուն բնորոշ հատկություններից մեկը, որը կարևորում էր Ինքը՝ Տեր Հիսուսը․ «Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք Իմ աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք»։

Անշուշտ, չափազանց կարևոր է ճշմարիտ վարդապետության մեջ լինելը։ Եկեղեցու վարդապետությունը պետք է հիմնված լինի Աստվածաշնչի փոխանցած ճշմարտությունների վրա։ Հակառակ պարագայում եկեղեցին իրոք շեղված է և հերձվածող։ Սակայն մեծ կարևորություն տալով ճշմարիտ ուսմունքներին՝ Տերն իբրև Իր աշակերտներին բնորոշ հատկություն ներկայացրեց միմյանց հանդեպ սերը, այլ ոչ թե վարդապետությունը։ Առանց ճշմարիտ վարդապետության եկեղեցին շեղված է, իսկ հավատացյալները՝ մոլորված։ Մինչդեռ առանց դիմացինի հանդեպ սիրո՝ ճիշտ վարդապետությունը չի կարող մարդուն դարձնել Քրիստոսի իրական ու ճշմարիտ աշակերտը։

Սերը մեզ մղում է հոգատարության և միմյանց բեռները կրելուն։ Ինչպիսի՜ ուրախություն է ինչ-որ մեկին Տեր Հիսուսի անունով օգնելը։ Դա կարող է լինել ցանկացած օգնություն։ Քո քաջալերական խոսքը, հավանության արժանացնող ժպիտը, մխիթարական խոսքը, օգնության ձեռք մեկնելը մարդու ծայրահեղ դժվարության ժամանակ․․․ Այս ամենը և դեռ շատ ավելին միջոցներ են, որոնք Տերը պարգևել է Իր աշակերտներին՝ ինձ և քեզ, Իր գործն այս երկրի վրա շարունակելու համար։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ես հորդորում եմ քեզ այսօր, որ ուշադիր նայես քո շուրջբոլորը։ Ուշադիր և փնտրելով զննի՛ր մարդկանց։ Եվ դու, անշուշտ, կհանդիպես մեկին, ում կարող ես օգնել, խրախուսել, մխիթարել կամ մեղքի ճահճից ազատվելու ճանապարհը ցույց տալ։

Պատրաստ եղի՛ր ընկալելու մարդկանց կարիքը, որ կա նրանց հայացքների մեջ։ Համոզված եմ, որ եթե փնտրես, Սուրբ Հոգին քեզ կհուշի, թե որոնք են իրական կարիքի մեջ լինող մարդիկ և ինչպիսի կարիքի մեջ են նրանք։ Քո բաժինը նրանց ուշադրության արժանացնելն ու սիրո հոգատարություն դրսևորելն է։

Քեզ օրհնյալ և երջանիկ ընթացք եմ մաղթում այսօր մեր՝ դժվարություններով և անորոշություններով լեցուն այս օրերԱռաջարկում եմ հենց հիմա առանձնանալ և ինքնուրույն աղոթել Տեր Աստծուն, որպեսզի Նա մեզ այսօր Իր հատուկ օրհնության գործիքը դարձնի որոշակի մարդկանց համար և մեզ էլ հանդիպեցնի այդ մարդկանց։ի մեջ: Թո՛ղ դու Քրիստոսի իրական լույսը լինես խավարի մեջ ապրող քո շրջապատի մարդկանց համար։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Արման Մանուկյան
#ՔոՀրաշքնԱմենՕր
#ԱրմանՄանուկյան

6 - 0