in the future - u will be able to do some more stuff here,,,!! like pat catgirl- i mean um yeah... for now u can only see others's posts :c
Ուզո՞ւմ ես ունենալ պասիվ եկամուտ, իմանալ պասիվ եկամտի տեսակների և աղբյուրների մասին: Իսկ, ո՞վ չի ուզում: Գնացի՛նք «Գործարար Մտագրոհ»-ի հերթական էպիզոդը նայելու. @OgtakarBusiness
0 - 0
ՈՉ ասելու անփոխարինելի հմտությունը
Որպես բիզնեսի սեփականատեր՝ պարբերաբար ստիպված ես լինում ընդունելու նոր հնարավորություններ, գաղափարներ ու առաջարկներ, որոնք խթանում են բիզնեսի աճը: Հանդիպում նոր գործընկերների ու հաճախորդների հետ, մասնակցություն տարատեսակ քննարկումների, ժողովների և այլն: Նմանատիպ հրավեր-առաջարկ¬ներին «այո» ասելը հաջողության հասնելու տեսակետից կարևոր է:
Սակայն ձեռներեց ու շուկայագետ Ռայան Ռոբինսոնն ասում է. «Որպես ձեռներեց՝ դու պետք է սովորես՝ ինչպես ասել ՈՉ: Եթե ցանկանում ես լինել հաջողակ, պետք է գործնականում հմտանաս դրա մեջ: Հաջողության և հեղինակության ձեռքբերման հետ մեկտեղ կգա նաև մարդկանց անհավանական ներհոսք. նրանք կպահանջեն լսել իրենց. գովազդային առաջարկներ, ծառայությունների փաթեթներ և այլն: Իսկ դա, անկասկած, կխլի քո ամենաարժեքավոր ռեսուրսը՝ ժամանակը: Կարևոր է, թե ինչպես ես օգտագործում այն հենց բիզնեսի սկզբնական փուլում: Սա իր էական ազդեցությունը կունենա քո հետագա հաջողության և զարգացման վրա»:
Ռայան Ռոբինսոնի կողմից մշակված «Ուղղակի ասա ՈՉ» կոնցեպտի համաձայն՝ պետք է զբաղվես նրանով, ինչը քեզ մոտ ամենալավն է ստացվում, և խիստ անհրաժեշտ ու օգտակար է բիզնեսի տեսակետից:
Այստեղ ներկայացված են այն հարցերը, որոնք կօգնեն քեզ գնահատել՝ արդյո՞ք տվյալ հանդիպումը կամ քննարկումն արժանի է, որ ներդնես ժամանակդ:
1. Արդյո՞ք սա ինչ-որ կերպ օգտակար կլինի ինձ
Մինչև վերջնական որոշում կայացնելը տո՛ւր այս հարցը քեզ: Օգուտները կարող են լինել տարբեր: Բացի ծախսված ժամանակի ֆինանսական փոխհատուցումից՝ որպես օգուտ կարող ես սովորել մի արժեքավոր հմտություն կամ ձեռք բերել ծանոթությունների ցանց:
2. Արդյո՞ք սա այն է, ինչ ես կարող եմ անել
Եթե որևէ բան անելն օգտակար է, սակայն դուրս է քո կարողությունների շրջանակից, պետք է հրաժարվել դրանից և փնտրել այլընտրանքային տարբերակներ կամ ձեռք բերել նոր հմտություններ: Հնարավոր է՝ հանդիպես հնարավորությունների, որոնք, ավաղ, չեն համապատասխանում քո ընկերության ձևաչափին:
3. Արդյո՞ք գտնված հնարավորությունը կամ առաջարկն ավելի կարևոր է, քան այն գործերը, որոնցով ես զբաղված եմ հիմա
Նորից մոտեցանք ժամանակի կառավարման հարցերից ամենակարևորին՝ առաջ-նահերթությունների սահմանմանը: Այն առաջադրանքները, որոնք ունեն պոտենցիալ մեծ ազդեցություն ընկերության հաջող ընթացքի վրա, պետք է առաջինն արվեն: Ընդունիր, որ ձեռներեցի կյանքը բաղկացած է բազմաթիվ մեծ ու փոքր որոշումներ կայացնելու գործընթացներից:
ժամանակի կառավարման առաքելությունը ոչ միայն աշխատանքի որակի բարելավումն է, այլև կյանքի: Պետք է ժամանակ ունենաս, որ աշխատելուց բացի տրամադրես այլ կարևոր գործերի ևս. շփում հարազատների հետ, զբոսանք… Պարզապես այն, ինչ ուզում ես:
Ամփոփելով ասեմ, որ գոյություն ունի ժամանակ ծախսելու 3 ուղի. մտածել, քննարկել, ԳՈՐԾԵԼ: Անկախ քո ունեցած բիզնեսի տեսակից՝ պետք է կարողանաս արագ ու ճիշտ հասնել գործելուն և չվատնել ժամանակը միայն մտածմունքների ու քննարկումների վրա:
Եվ վերջում հիշենք հայտնի խոսքը, որ ժամանակը կյանք է: Կառավարում ես ժամանակդ, կառավարում ես կյանքդ՝ լինի այն գործնական, թե անձնական:
#ՍամվելԳևորգյան #քոսեփականբիզնեսըհայաստանում #հմտություններ #գիտելիք #ինչպեսասելոչ #SamvelGevorgyan #armenia
5 - 0
Ի՞նչ է Ֆրենչայզինգը
Բիզնես գործունեություն ծավալելու համար, բացի զրոյից ստեղծելու և գնելու տարբերակներից, կա ևս մեկը՝ ֆրենչայզինգը: Դրա մոդելը վերոնշյալ երկուսի համադրումն է, ինչի դեպքում դու մի կողմից զրոյից ես սկսում հավաքել անձնակազմ և վարել ֆինանսներ, իսկ մյուս կողմից՝ օգտվում գործընթացների, ընթացա¬կարգերի՝ արդեն իրագործված ու հաջողված մոդելներից:
Ֆրենչայզինգը բիզնեսի ձև է, որում մի ընկերություն (ֆրենչայզեր[1]) մեկ այլ ընկե¬րու¬թյան կամ անհատի (ֆրենչայզի[2]) տալիս է իր ապրանքների կամ ծառայու¬թյուն¬ների վաճառքի (երբեմն նաև արտադրության) իրավունքը:
Ֆրենչայզին իր վրա է վերցնում ապրանքը/ծառայությունը ֆրենչայզերի կողմից նախապես որոշված օրենքներով ու բիզնեսի վարման կանոններով վաճառելու պարտավորությունը: Դրա դիմաց ֆրենչայզին ստանում է ֆրենչայզերի անվա¬նումը, ապրանքներն ու ծառայությունները, մարքեթինգային տեխնոլոգիաները և այլնը օգտագործելու իրավունք: Ֆրենչայզինգը ապրանքանիշի յուրօրինակ վարձակալություն է, քանի որ ֆրենչայզին ապրանքանիշի լիիրավ սեփակա¬նատեր երբեք չի դառնում, այլ պարազապես ամսական տոկոսավճարների դիմաց ունի ապրանքանիշի գործածման իրավունք:
Հայաստանում այժմ արդյունավետ գործում են մի քանի ուղղվածության ֆրենչայզինգ բիզնեսներ: Դրանցից են հագուստի և կոշիկի, սննդի, քիմմաքրման, սուպերմարքեթների ցանցի, համաշխարհային ապրանքանիշեր ներկայացնող բիզնեսները:
Ֆրենչայզինգն ունի 4 հիմնական տեսակ՝ ապրանքային, արտադրական, ծառա¬յության և բիզնես ֆորմատի:
Ապրանքային ֆրենչայզինգ: Այս դեպքում ֆրենչայզին իրավունք է ստանում վերավաճառելու այն ապրանքը, որը թողարկվել է ֆրենչայզերի ֆիրմային ապրանքանիշի ներքո: Որպես կանոն՝ ֆրենչայզին նաև իրավունք ունի օգտվելու հետվաճառքային և երաշխիքային սպասարկումից:
Այս տիպի ֆրենչայզինգային պայմանագիրը հստակ սահմանում է վաճառքի տեխնոլոգիան, տեսականին և ապրանքանիշի օգտագործման կանոնները: Հայաստանում նմանատիպ օրինակներ են ավտոմեքենաների կամ կենցաղային տեխնիկայի վաճառքը հատուկ ներկայացուցչություններում:
Արտադրական ֆրենչայզինգ: Այս դեպքում ֆրենչայզեր ընկերությունը ֆրեն¬չայզիին է փոխանցում որոշ արտադրատեսակների արտադրման և վաճառ¬քի իրավունքը, ընդ որում՝ իր ապրանքանիշի ներքո:
Արտադրական ֆրենչայզինգը լայնորեն տարածված է զովացուցիչ ըմպելիքների արտադրության ոլորտում. վառ օրինակն է մեզ հայտնի Pepsi-ի և Coca-Cola–ի արտադրությունը Հայաստանում:
Ծառայության ֆրենչայզինգ: Ֆրենչայզին իրավունք է ստանում մատուցելու որոշ ծառայություններ ֆրենչայզերի ապրանքանիշի ներքո: Վերջինս իր հերթին տրամադրում է անհրաժեշտ սարքավորումները, մարքեթինգային տեխնոլո¬գիա¬ները և մշակված գործընթացները: Բացի օգնությունից՝ ֆրենչայզեր ընկե¬րությունը մշտապես վերահսկում է իր «փոքր» գործընկերոջը: Ֆրենչայզինգի այս տիպի օրինակ է մեր երկրում ֆրանսիական 5àSec չոր մաքրման և լվացման ծառայությունը:
Բիզնես ֆորմատի ֆրենչայզինգ: Այս դեպքում ֆրենչայզերն իր գործընկերոջն է փոխանցում ոչ միայն վաճառքի իրավունք, այլև տվյալ բիզնեսի կազմակերպման լիցենզիա: Փաստաթղթերում սահմանվում է բիզնես մոդելը, տրվում են մանրա¬մասն ցուցումներ, թե ինչպես վերապատրաստել աշխատակիցներին, ձևավորել ինտերիերը և սպասարկել հաճախորդներին: Նույն խստությամբ վերահսկվում են նաև գովազդային քաղաքականությունը, հաշվետվողականությունը և մատա¬կարարների հետ հարաբերությունները:
Շատ կարևոր մի փաստ. Հայաստանը նույնպես դառնում է ֆրենչայզինգային բիզնեսի արտահանող: Հայկական Louis Charden ցանցի առաջին սրճարանը 2016 թ. բացվեց Մոսկվա քաղաքում:
#ՍամվելԳևորգյան #քոսեփականբիզնեսըհայաստանում #հմտություններ #գիտելիք #ֆրենչայզինգ #SamvelGevorgyan #armenia
3 - 0
Ժամանակի արդյունավետ կառավարման համար առաջարկում եմ հետևյալ գործիքը՝ էյզենհաուերի մատրիցան։ Սահմանի՛ր առաջնահերթություններ՝ որոշելով, թե որ գործերն են կարևոր ու շտապ: Անելիքները դասակարգիր՝ ըստ հետևյալ բաժինների։
1 - Շտապ ու կարևոր
Օրինակ՝ Զանգել մատակարարին՝ վերջնական պայմանավորվածություն ձեռք բերելու և առաքման ժամկետը սահմանելու նպատակով
2 - Ոչ շտապ, բայց կարևոր
Օրինակ՝ Կազմել առաջարկ և ներկայացնել ներդրումային ընկերությանը
3 - Շտապ, բայց ոչ կարևոր
Օրինակ՝ Մասնակցել քննարկման, որի արդյունավետությունը ցածր է
4 - Ոչ շտապ ու ոչ կարևոր
Օրինակ՝ Ուղարկել պատասխան նամակներ գովազդային առաջարկներին
Յուրաքանչյուր մասում գրիր գործողությունները, տեսականորեն ավելի հեշտ կլինի հասկանալ, թե դրանք որ կատեգորիայում են ավելի շատ:
Օրինակ՝ քեզ մոտ գերակշռո՞ւմ են 2-րդ տողի գործողությունները. միակ բանը, որ պետք է անես, այդ աշխատելաոճը պահելն է: Իսկ եթե գերակշռող մասը մյուս տողերից որևէ մեկում է, սահմանիր ու որոշակի ժամանակահատվածում այնպես արա՝ մյուս վանդակների գործողությունները հայտնվեն երկրորդի մեջ՝ կարևոր և ոչ շտապ:
#ՍամվելԳևորգյան #քոսեփականբիզնեսըհայաստանում #մոտիվացիա #հմտություններ #բիզնեսխորհրդատու #բիզնես #ձեռներեցություն #ժամանակ #ժամանակիկառավարում #սովորություն #հայաստան #SamvelGevorgyan #business #armenia
4 - 0
Ժամանակի կառավարման իմաստն այն չէ, որ մարդիկ վերածվեն ռոբոտների: Ընդհակառակը, եթե այդ կարողությունն ունենան, նրանք ճիշտ կօգտագործեն հատկացված ժամանակը և կձգտեն արտադրողականության բարձրացման: Մինչև սահմանելը, թե որոնք են ժամանակը ճիշտ կառավարելուն նպաստող գործոնները, կարող ես վերանայել քո հնարավոր «վատ» սովորությունները և տեսնենք, թե ինչպես են ազդում աշխատանքիդ վրա:
Ինչպե՞ս բացահայտել այն «վատ» սովորությունները, որոնք խանգարում են քո ժամանակի ճիշտ կառավարմանը: «Ախտանիշների» կբացահայտենք հետևյալ մեթոդների միջոցով:
Թափթփվածություն։
Նայի՛ր քո աշխատանքային սեղանին: Ամեն ինչ իր տեղո՞ւմ է, կարո՞ղ ես մեկ րոպեում գտնել այն, ինչ ուզում ես: Թե՞ ստիպված քանդելու ես թղթերի մի ամբողջ կույտ: Հիմա հայացք գցիր համակարգչիդ էկրանին: Ֆայլերը կարգավորվա՞ծ են, թե՞ քո թանկագին ժամանակի մեծ մասը ծախսում ես էլեկտրոնային փաստաթղթերը գտնելու վրա:
Հետաձգում։
Անընդհատ հետաձգո՞ւմ ես կարևոր գործերը: Հաճա՞խ է լինում, որ ամեն ինչ անում ես վերջին 2 օրվա ընթացքում՝ մտածելով, թե կհասցնես: Բայց ուշացնում ես, իհարկե: Կա՞ն արդյոք այնպիսի գործեր, որոնք պլանավորել էիր կատարել դեռևս 1 կամ 2 ամիս առաջ, բայց անընդհատ հետաձգում ես:Կարո՞ղ ես հիշել գործընկերների կամ ընկերների, որոնք իրավունք ունեն քեզ հենց հիմա զանգահարելու և հարցնելու. «Ի՞նչ եղավ, որ խոստացել էիր…», կամ՝ «Ուզում եմ հիշեցնել, որ խոսք էիր տվել…» : Երբևէ եղե՞լ են դեպքեր, որ սպասվածից շուտ ավարտես գործդ, իսկ ժամանակի ավելցուկն օգտագործես այն վերանայելու, լավացնելու վրա:
Բազմազբաղություն (chronic multitasking)։
Անընդհատ անցնում ես մի խնդրից մյուսի՞ն՝ առանց որևէ մեկն ավարտելու: Միանգամից շատ պարտականություններ ես վերցնում քեզ վրա՝ ունենալով ուշադրության ու կենտրոնացման կորո՞ւստ: Փորձի՛ր մտքումդ դասակարգել այս շաբաթ նախատեսված գործերի ցանկը: Հնարավո՞ր է, արդյոք, դրանք խմբավորել 2-3 հիմնական ուղղություններով:Գիտե՞ս, թե որ աշխատանքը երբ պետք է իրականացնես, թե՞ բոլորի վերջնաժամկետներն էլ «մոտ ապագայում» են: Առաջադրանքների բազմազանությունն արդյո՞ք քեզ մասերի է բաժանում, թե՞ աշխատանքը դարձնում է ավելի հետաքրքիր:
Խանգարող երևույթները վերացնելու անկարողություն։
Երբ զգում ես՝ ինչ–որ բան խանգարում է քեզ (սոցիալական ցանց, հեռախոսազանգ), կարողանո՞ւմ ես այն ժամանակավոր մի կողմ դնել։ Կարո՞ղ ես մերժել ընկերներիդ հրավերը՝ գնալու որևէ ժամանցային վայր, եթե գիտես, որ դա քեզ հետ կգցի գործերից
Անելիքների ցանկի (to-do list) բացակայություն։
Հենց հիմա ձեռքիդ տակ ունե՞ս վաղվա կամ եկող շաբաթվա անելիքների ցանկ: Ունե՞ս նման ցանկերի մի քանի տարբերակ. շտապ գործեր, ոչ շտապ գործեր և այլն:
Կարծում եմ՝ այս հարցերից արդեն հասկանալի է, թե ինչն է առավելապես խանգարում արդյունավետ կառավարել ժամանակը: Իրականում թվարկված կետերը հաճախ են հանդիպում և մեծ վնաս պատճառում բիզնեսին:
#ՍամվելԳևորգյան #քոսեփականբիզնեսըհայաստանում #մոտիվացիա #հմտություններ #բիզնեսխորհրդատու #բիզնես #ձեռներեցություն #ժամանակ #ժամանակիկառավարում #սովորություն #հայաստան #SamvelGevorgyan #business #armenia
5 - 0
4 հարց որոնց պետք է պատասխանել բանակցությունների պլանավորման ժամանակ:
Բանակցությունները կարիք ունեն լուրջ նախապատրաստման, մանրակրկիտ պլանավորման և տրամաբանական, համակարգված, փուլային մոտեցման:
Բանակցություններին նախապատրաստվելիս պետք է պատասխանել հետևյալ չորս հարցին`
1, «Ի՞նչ ասել»
Այս հարցը իր մեջ պարփակում է բանակցությունների և՛ թեման, և՛ բովանդակությունը, և՛ սահմանված նպատակը: Իհարկե, բանակցությունների գնալիս երկու կողմի համար էլ պարզ է, թե որն է հիմնական թեման, սակայն դու կարող ես պատրաստել ավելի խոր ուսումնասիրություն՝ ունենալով մանրակրկիտ տեղեկություններ և հետազոտական-վերլուծական հենք: Արդյունքում կտիրապետես ավելի ամբողջական բովանդակության: Իրականում նպատակները կողմերի համար լինում են տարբեր, ու հնարավոր է՝ բանակցությունների սկզբում և նույնիսկ ընթացքում նրանցից ոչ մեկը չբացահայտի իր նպատակը:
Պատրաստվել բանակցություններին՝ նշականում է ստեղծել նպատակներ: Մինչև բանակցությունների վայր մտնելը պետք է որոշես, թե ի՛նչ նպատակներ ես հետապնդում, և դրական արդյունքի դեպքում դրանք ինչպե՞ս կօգնեն քո բիզնեսին: Պետք է դիտարկես բանակցող կողմի շահերը, խնդիրները:
2, «Ո՞ւմ ասել» կամ «Ո՞վ է քո հակառակորդը»:
Անհրաժեշտ է առավելագույնս ճանաչել հակառակ կողմին՝ սկսած բնավորության գծերից, վերջացրած բիզնես վարելու մոտեցումներով: Պետք է անգիր իմանաս նրա պատմությունը, կենսագրությունը, գաղափարները, մտածելակերպը… Ինչքան շատ, այնքան լավ: Չէ՞ որ նրանից ցանկանում ես առավելագույնը ստանալ: Նաև պետք է համոզված լինես, որ բանակցում ես որոշում կայացնողի հետ:
3, «Ինչպե՞ս ասել» և «Ե՞րբ ասել»:
Միայն բանակցող կողմին ճանաչելով կարող ես ճշգրիտ որոշել, թե ինչպես ու երբ ասել: Այս երկու քայլերը փոխկապակցված են: Պետք է պլանավորել, թե ինչ ճանապարհով ես բանակցությունը հասցնելու ձեռնտու կետի՝ մշակելով այլընտրանքային տարբերակներ: Ինչպե՞ս-ը նույն բանակցությունների համար ընտրված ռազմավարությունն է, իսկ Ե՞րբ-ը` հիմնական հարվածի պահը:
4, «Ե՞րբ ասել»։
Այս հարցը կախված է նաև բանակցման ոճի ընտրությունից:
Երբ սկսվում են քննարկումները, պետք է ոչ միայն բացատրես քո հետաքրքրությունները և տեսակետը, այլև ուշադիր լսես մյուս կողմի դիրքորոշումը: Պետք է հասկանալ նրա հիմնական խնդիրները: Ի սկզբանե հարկավոր է կառուցել ընդհանուր հիմք և վստահություն` անկախ բանակցման ոճի ընտրությունից:
Առանց այս հարցերի պատասխանն ունենալու բանակցություններին ներկայանալ՝ նշանակում է կտրուկ բարձրացնել ձախողման հավանականությունը: Այս պարագայում միակ հույսդ հակառակ կողմի անպատրաստ լինելն է:
Սովորաբար բանակցությունների հաջող ավարտը ենթադրում է համաձայնագրի կնքում: Սակայն ամեն կերպ համաձայնագրի հասնելը չպետք է ինքնանպատակ լինի: Վերջնարդյունքը քո ուզածին հասնելն է, որի համար, սակայն, պետք է պատրաստ լինես նաև փոխզիջումների: Նախապես պետք է քեզ պատրաստես դրանց:
Վերջիվերջո, հիշե՛ք, որ բանակցությունների ժամանակ քո նպատակը հակառակորդին վերջնական ջախջախելը չէ. հնարավոր է՝ ցանկանում ես կառուցել կամ պահպանել ապագա հարաբերություններ նրա հետ: «Շատերը կարծում են՝ բանակցություններն առճակատման համար են: Դա բացարձակապես ճշմարտություն չէ: Պետք է բանակցել բարեխղճորեն և մյուս կողմին դիտել՝ որպես քո հավանական գործընկերոջ:
#ՍամվելԳևորգյան #քոսեփականբիզնեսըհայաստանում #մոտիվացիա #հմտություններ #բիզնեսխորհրդատու #բիզնես #ձեռներեցություն #հայաստան #SamvelGevorgyan #business #armenia
1 - 0
Ինչպե՞ս ստանալ արդյունք...
#ՍամվելԳևորգյան #բիզնես #հմտություններ #մոտիվացիա #պլանավորում #իրականացում #արդյունք #հայաստան #SamvelGevorgyan #business #skills #planning #result #motivation #armenia
11 - 0
Ի՞նչ անել, որ հայկական բիզնեսը ապահովի մասշտաբայնություն և դուրս գա միջազգային շուկաներ: Այս հարցը միշտ արդիական է եղել՝ ինչպես հիմա: Տարբերությունն այն է, որ ներկայումս ընձեռնված է հիանալի հնարավորություն՝ ի դեմս արհեստական բանականության:
Այս գործիքի խելամիտ կիրառումը կարող է շատ դռներ բացել հայկական բիզնեսի համար շատ երկրներում: ԱԲ-յան գործիքակազմը ամենօրյա ռեժիմով աճում է: Երբ 6 ամիս առաջ կիրառվում էին 10+ գործիքներ, 2-3 ամիս առաջ՝ 20+, իսկ ներկայումս նրանց թիվը հասնում է հարյուրների:
Կիրառությունները տարբեր ոլորտներում են.
Կրթություն
Մարքեթինգ
Սոցցանցեր
Առողջապահություն
Ռազմական ոլորտ
Հանրային ոլորտ
Պետք է օր առաջ սկսել օգտագործել տարբեր ԱԲ գործիքներ և բարձրացնել հայկական բիզնեսի մրցունակությունն ու զարգացումը:
#artificialintelligence #business #education #socialmedia #health #public #story #armenia #armenianbusiness #chatGPT #businesstools
10 - 0
Այս ալիքը նախատեսված է բիզնեսով զբաղվող և բիզնեսով հետաքրքրված անձանց համար։ Այստեղ հնարավոր է ստանալ մասնագիտական շատ հարցերի պատասխաններ. թե ինչպե՞ս ապրանքը դարձնել էմոցիոնալ, ինչպե՞ս ձախողումները վերածել հաջողությունների, ինչպե՞ս պլանավորել, կազմակերպել, կառավարել և զարգացնել բիզնեսը: Այս ալիքը դիտելով կարող եք նաև իմանալ, թե ինչպես բարձրացնել բիզնեսը մի քանի մակարդակ դեպի վեր: Այստեղ դու կիմանաս, թե ինչպես աշխարհը քեզնով անել ու շարժվել #ՄիշտԱռաջ